շուտով կբոլորի մեր գոյության մեկ տարին: Լրատվամիջոցների այս բազմազանության մեջ մշտապես փորձել ենք և շարունակում ենք փորձել նվաճել քո վստահությունը: Այն մեզ համար կարևոր է և շատ թանկ:
Դու նկատել ես, երևի, ի տարբերություն այլ ԶԼՄ-ների, մեր թղթակիցները բացառապես ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն են: Նրանք գալիս են դեպի քեզ, գալիս են նոր խոսքով, նոր ասելիքով, նոր ոճով: Սիրի՛ր ու սպասի՛ր նրանց և երբեք հուսախաբ չես լինելու: