
Լրագրող Մարկ Գրիգորյանը Հայաստանի ազգային գրադարանում մայիսի 16-ին հանդես եկավ «Խորհրդային կլիշեներից մինչև լրագրության երկու աշխարհներ» խորագրով հանրային դասախոսությամբ։
Հանդիպման սկզբում Մարկ Գրիգորյանն իր հեղինակած գրեքերը հանձնեց Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանին։
Դասախոսության բուն հատվածը սկսվեց Մարկ Գրիգորյանի զուգահեռներով բրիտանական և հայաստանյան մամուլի միջև։ Խոսելով դրանց տարբերությունների և նմանությունների մասին՝ Գրիգորյանն ընդգծեց, որ մամուլի ձևավորման ճանապարհների ահռելի տարբերություններ կան։
Գրիգորյանը երկար ժամանակ աշխատել է բրիտանական լրատվամիջոցներում աշխատանքի իր փորձառությունից՝ ՝ նյութերի անհնար թվացող տպագրությունը հնարավոր դարձնելուց մինչև Ջիվան Գասպարյանի հետ ունեցած հարցազրույցի զավեշտալի մանրամասները։ Պատմեց բրիտանական դեղին մամուլի, թերթերում տպագրվող գովազդների ու դրանց առանձնահատկությունների մասին։
Դասախոսությանը հետեւեց հարց ու պատասխան։ Ներկաներից մեկը հարցրեց արհեստական բանականության, նոր մեդիայի և տպագիր մամուլի մասին։
Գրիգորյանը հույս հայտնեց, որ թերթերը կլինեն և կմնան․ «Երբ դուրս էր գալիս ռադիոն, ասում էին, որ տպագիր մամուլը կվերնա, երբ դուրս էր գալիս հեուստատեսությունը, ասում էին, որ և՛ թերթերը, և՛ ռադիոն կվերանան։»
Հարցին՝ արդյոք խոսքի ազատությունը վնաս չէ հասարակությանն ու պետությանը, Մարկ Գրիգորյանը պատասխանեց, որ ազատ խոսքը չի կարելի շփոթել պատասխանատու խոսքի հետ․ «Չկա ազատություն առանց պատասխանատվության, եթե անպատասխանատուն մենք համարում ենք ազատ, դա ճիշտ չէ, պատասխանատու խոսքը կարող է վնասել ինչ-որ մի քաղաքական ուժի, բայց հասարակությանը դա միշտ օգտակար է։ Ես հպարտանում եմ, որ Հայաստանը խոսքի ազատությամբ հասել է 35-րդ տեղը աշխարհում, բայց ես չեմ հպարտանում՝ նայելով այդ խոսքի որակին»։
Ամփոփելով՝ Գրիգորյանն ասաց, որ չմեռնելու համար պիտի կարողանաս հետաքրքիր լինել․ «Ոնց որ դաշնակահարին սոովորեցնում են, թե ինչ տեխնիկայով մատները պիտի դնի նվագելու համար, նույն կերպ լրագրողին պիտի սովորեցնեն հետաքրքիր գրելու տեխնիկան»։