
Ժամանակակից առողջապահության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների ներմուծումը էական փոփոխությունների է հանգեցնում: Docus․ai-ը հենց այդպիսի հեղափոխական լուծումներից մեկն է․ այն ԱԲ-ով աշխատող առողջապահական հարթակ է, որը տրամադրում է ԱԲ առողջապահական օգնական, ինչպես նաև առցանց բժշկական խորհրդատվություններ՝ ԱՄՆ-ում և Եվրոպայում բնակվող մասնագետների հետ։
Docus.ai-ի հիմնական պրոդուկտը ԱԲ առողջապահական օգնականն է, որը մշակվել է՝ օգնելու օգտատերերին ստանալ տեղեկատվություն իրենց առողջության վերաբերյալ: Հարթակի միջոցով օգտատերերը կարող են ներկայացնել իրենց առողջական տվյալները, վերլուծել բժշկական փաստաթղթերը և ստանալ ախտորոշումների մասին հաշվետվություններ։
Docus.ai-ի համահիմնադիր Ռոբերտ Սարգսյանը նշում է.
-Առողջապահության ոլորտում իրականացվող փոփոխությունների մասին տեղեկացված լինելը վճռորոշ նշանակություն ունի: Մեր նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր մարդ՝ անկախ իր գտնվելու վայրից, կարողանա հեշտությամբ ստանալ բժշկական խորհրդատվություն և հստակ պատկերացում ունենալ իր առողջական վիճակի մասին։ Docus.ai-ը ոչ միայն հարմարավետություն է ապահովում, այլև թույլ է տալիս ստանալ անվճար ախտորոշումներ: Իհարկե հարյուր տոկոսանոց ճշգրտության մասին խոսելը դեռ շուտ է, բայց արտասահմանյան մասնագետների հետ համագործակցությունը գործընթացի արդյունքները ավելի արդյունավետ է դարձնում։
Docus.ai-ը շարունակաբար զարգացնում է իր հարթակը՝ ներառելով նոր տեխնոլոգիաներ և համագործակցելով առաջատար բժիշկների հետ։ Ընկերության հիմնադիրները վստահ են, որ ԱԲ-ի կիրառումը առողջապահության ոլորտում մեծ հնարավորություններ է ստեղծելու ապագայում հասարակության համար՝ դարձնելով այն ավելի արդյունավետ և մատչելի։