06.11.2025
Կատեգորիա
Ֆակուլտետային
Ժուռ.ֆակ

Հունիսի 10-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ էին այցելել Սլովակիայի Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի անվան համալսարանի Զանգվածային հաղորդակցության ֆակուլտետի Արվեստի հաղորդակցության ամբիոնի վարիչ Զորա Խուդիկովան և նույն համալսարանի Լեզվական հաղորդակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հանա Պրավդովան:

Նրանց ընդունեց դեկան Նաղաշ Մարտիրոսյանը: Հանդիպմանը ներկա էին նաև Տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոնի վարիչ Տարոն Դանիելյանը, դեկանի օգնական Սաթեն Գրիգորյանը և Journalist.am-ի պատասխանատու խմբագիր Սահականուշ Պետրոսյանը: 

Ն. Մարտիրոսյանը ներկայացրեց Ժուռնալիստիկայի ֆակուլտետի կրթական ծրագրերը, առկա հնարավորությունները և լրատվադաշտի հետ աշխատանքի հիմնական ուղղությունները: Հյուրերը փաստեցին, որ կրթագիտական գործունեության ոլորտում ընդհանրությունները շատ են, և առաջարկեցին համագործակցության հնարավոր ուղիներ՝ առաջնահերթ և կարևոր համարելով համատեղ մագիստրոսական ծրագրի ստեղծման գաղափարը: 

Հանդիպման վերջում ներկաները շրջայց կատարեցին ֆակուլտետի հեռուստա-ռադիոստուդիաներում և համակարգչային լսարաններում: