09.01.2025
սեպտեմբերի 1

Այսօր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում ավանդույթի համաձայն հյուրընկալվեցին առաջին կուրսեցիները: «Եղիշե Չարենց» սրահում պրոֆեսորադասախոսական կազմը ողջույնի խոսք հղեց նորեկներին՝ ցանկանալով հաջողություններ և ուսումնական արդյունավետ ընթացք:

Բացման խոսքում դեկան Նաղաշ Մարտիրոսյանը հավաստիացրեց, որ նրանք ընտրել են ամենադինամիկ և զարգացող մասնագիտություններից մեկը:

Ելույթ ունեցողներն ընդգծեցին լրագրողի մասնագիտության առանձնահատկությունները և լրագրության ոսկե կանոններին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը:

Հանդիպման վերջում առաջին կուրսեցիները ծանոթացան ԵՊՀ-ում ուումնական գործընթացի կազմակերպման կարգին, ինչպես նաև իրենց իրավունքներին և պարտականություններին: