10.03.2025
Կատեգորիա
Մշակույթ
Հասարակություն
«Ճանաչիր Հայաստանը»

Սեպտեմբերի 26-ին Ազատության հրապարակում մեկնարկեց  «Ճանաչիր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը, որը կազմակերպիչների խոսքով դարձել է ավանդական: Ցուցահանդեսի գլխավոր նպատակն է ներկայացնել Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև զարգացնել ներքին զբոսաշրջությունը և առավել հայտնի դարձնել Հայաստանի մարզերի մշակույթն ու ավանդույթները:

Տաղավարներում ներկայացված էին ինչպես ձեռագործ իրեր, զբոսաշրջային ուղղություններ ու ծառայություններ, այնպես էլ առանձնացված էր հատուկ անկյուն, որտեղ շատ զբոսաշրջիկներ փորձում էին հայկական տարազներ, նկարվում դրանցով և հետաքրքրությամբ լսում դրանց ծագման պատմությունը:

Միջոցառման ընթացքում մասնակիցները հատուկ տաղավարներում հնարավորություն ունեին ականատես լինելու մարզային ուտեստների պատրաստմանը:

Բացի այս ամենը, Զբոսաշրջության կոմիտեի տաղավարում ներկայացված էին Երևանում գործող երեք թանգարաններից նմուշներ և նկարներ, ինչպես նաև ստեղծած էր առանձին արկածային գոտի, որն էլ մեծ հետաքրքրություն էր առաջացրել ինչպես երիտասարդների, այնպես էլ բազում երեխաների մոտ. Այստեղ ներկայացվում էին Հայաստանի ակտիվ հանգստի հնարավորությունները՝ լեռնային արշավներից մինչև էքստրեմալ սպորտաձևեր, իսկ արդեն երեկոյան  ժամը 19:00-ին համերգային ծրագրով ամփոփվեց տոնական օրը։

 

Նկարները՝ հեղինակի 

Էլեն Գասպարյան