10.09.2025
Կատեգորիա
Հասարակություն
տեսել եմ

Հայաստանում մեկնարկել է «Տեսել եմ» նորարարական բջջային հավելվածը, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին անմիջապես հաղորդել համայնքային խնդիրների մասին՝ նպաստելով դրանց արագ արձագանքին և լուծմանը։

Հավելվածի միջոցով յուրաքանչյուր քաղաքացի կարող է լուսանկարել համայնքում նկատած խնդիրը՝ լինի դա անբարեկարգ տարածք, աղբի կուտակում, վնասված ենթակառուցվածք կամ այլ հարց, և ուղարկել այն համայնքապետարանին։ Ստացված ազդանշաններին կհետևեն համապատասխան մասնագետները՝ իրականացնելով վերլուծություն և ձեռնարկելով անհրաժեշտ քայլեր։

«Տեսել եմ» հավելվածի հիմնական նպատակը բնակչության մասնակցության ընդլայնումն է տեղական ինքնակառավարմանը, ինչպես նաև ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Այն ստեղծվել է՝ համայնքներում հաղորդակցության թափանցիկ և հասանելի հարթակ ձևավորելու նպատակով։

Հավելվածը հասանելի է App Store և Google Play հարթակներում, իսկ հավելյալ տեղեկատվությունը ներկայացված է պաշտոնական կայքում՝ teselem.am։

Նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին դառնալ իրենց համայնքի բարեկարգման ակտիվ մասնակիցներ՝ առաջնորդվելով կարգախոսով․

«Տեսել ես՝ կիսվիր, միասին կլուծենք»։

Մանանա Պետրոսյան