Գորգը պատրաստ է, մարզիկներն՝ իրենց անկյուններում։
Երևանի Դինամո մարզադահլիճում հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվեց Եղիշե և Ռուդոլֆ Կարապետյանների անվան ազատ ոճի ըմբշամարտի 17-րդ հուշամրցաշարը։ 14-16-ամյա պատանիները դուրս եկան գորգ՝ ոչ միայն հաղթանակի, այլև փորձի, նոր ընկերներ ձեռք բերելու ու սեփական կարողությունները ցույց տալու համար։
Օրը մեկնարկեց 8:30-ին՝ կշեռքի հանդիսավոր արարողությամբ։ Մարզիկները վերջին անգամ ստուգեցին քաշը և պատրաստվեցին մրցակցի հետ առաջին հանդիպմանը։
Մրցաշարին մասնակցում էին ինչպես Հայաստանի այնպես էլ Վրաստանի, Մոլդովայի, Հնդկաստանի, Ռուսաստանի պատանիները։ Մարզիկները պայքարեցին տարբեր քաշային կարգերում՝ սկսած ամենաթեթև՝ 45 կգ-ից մինչև ամենածանր՝ 110 կգ-ը։
Մարզիկները հերթով դուրս եկան գորգ իրենց առաջին գոտեմարտի համար։ Պայքարը հանգիստ և կարգապահ ընթացք ունեցավ, մարզիչները ուշադիր հետևում էին իրենց մարզիկների յուրաքանչյուր գոտեմարտին՝ միևնույն ժամանակ ոգևորելով նրանց։ Գորգի վրա նրանք կիրառեցին մինչ այդ սովորած տեխնիկան ու ցուցադրեցին իրենց պատրաստվածությունը։
Մրցաշարի ավարտին բոլոր քաշային կարգերի հաղթողներին պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով։ Կարապետյան եղբայրների անունը կրող այս մրցաշարը պատանիների համար ոչ միայն հնարավորություն էր ուժերը փորձելու, այլև նոր առիթ՝ գնահատելու և ոգեշնչվելու նրանց օրինակով։