2025 թ․ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Թուրինի համասարանից ԵՊՀ ժամանեց պրոֆեսոր Մասսիմո Լեոնեն:
Մասսիմո Լեոնեն այստեղ էր ԵՊՀ 2022–2023 թթ․ ներքին դրամաշնորհի շրջանակներում, որի ղեկավարը ժուռնալիստիկայի ֆակուլտետի Մեդիաուսումնասիրությունների ու նշանագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Տիգրան Սիմյանն է։
Իտալացի պրոֆեսորը ոգևորությամբ և մեծ պատրաստակամությամբ էր արձագանքել ԵՊՀ գալու հրավերին։ Մեծ պատիվ էր հյուրընկալել նման գիտնականի։
Մասսիմո Լեոնեն 2005 թվականից ի վեր Թուրինի համալսարանի փիլիսոփայության և կրթական գիտությունների ամբիոնի հաղորդակցության փիլիսոփայության, մշակութային և տեսողական նշանագիտության պրոֆեսոր է։
2022 թվականից նա ղեկավարում է Տրենտոյի «Բրունո Կեսլեր» հիմնադրամի կրոնական ուսումնասիրությունների կենտրոնը։ Լեոնեն Եվրոպական ակադեմիայի անդամ է։ Նա Իտալիայի Թուրինի համալսարանի հաղորդակցության միջգիտակարգային
հետազոտությունների կենտրոնի Lexia Semiotic Journal-ի գլխավոր խմբագիրն է, ինչպես նաև մի քանի հեղինակավոր հրատարակչությունների թեմատիկ շարքերի խմբագիր։
Բարձր են գնահատվել նրա դասախոսությունները ուսանողների կողմից։ Վերջիններս ընդգծեցին դասընթացի և ընձեռված նոր հնարավորության կարևորությունը։ Այս ծրագրի շրջանակներում նրանք ոչ միայն ուսումնասիրեցին նոր առարկա, այլև ունեցան արտասահմանյան մեդիայի ուսումնասիրության պրակտիկ հնարավորություն։
Պրոֆեսոր Մասիմո Լեոնեի դասերի շրջանակներում ուսանողները կենտրոնացան մշակույթի և քաղաքի նշանագիտության վրա՝ շեշտը դնելով տեսողական մշակույթների և դրանց թվային զարգացումների վրա:
Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում Մասիմո
Լեոնեի դասախոսությունները ոչ միայն գիտելիքի փոխանցման ընթացք էին, այլև նոր մտածողության ձևավորում։ Այն ևս մեկ հնարավորություն էր փորձի փոխանակման, միջազգային համագործակցության և գիտելիքի ստացման համար։
Տեսանյութին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով։
https://www.youtube.com/watch?v=PzcFmH65vwI&t=4s