Երևանի պետական համալսարան կատարած այցի շրջանակներում Ղազախստանի Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանի պատվիրակները անցկացրել են բաց դասախոսություն։ Այն նախատեսված էր ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի ուսանողների համար՝«ժամանակակից մասնագետի թվային իրավասությունները» թեմայով։
Դասախոսությամբ հանդես են եկել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության դեպարտամենտի տնօրեն Աբսատովա Մարֆուգան և մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր, մանկավարժության ամբիոնի վարիչ Կոլումբաևա Շոլպանը։
Աբայի անվան ազգային մանկավարժական համալսարանը QS World University Rankings 2025-ում զբաղեցնում է 628 հորիզոնականը։
Դասախոսության ընթացքում ներկայացվեցինթվային հմտությունների կառուցվածքային բաղադրիչները, ինչպիսիք են տեղեկատվական գրագիտությունը, թվային հաղորդակցությունը և համագործակցությունը, կիբերանվտանգությունը և թվային հիգիենան, ինչպես նաև թվային ստեղծագործականությունը:
Քննարման առարկա են դարձելնաև Google-ծառայության առավելությունները, այնպիսի ռեսուրսներ, ինչպիսիք են docs-ը․google, google.forms, google.presentation, sites.google.com և վիրտուալ «Padlet»տախտակի հնարավորությունները, onlinetestpad-ի, simpoll-ի գործունեության արդյունքների գնահատման ռեսուրսները, learningapps-ի մասնագիտացված առաջադրանքների մշակման գործիքները և այլն:
Ներկայացված թվային ծառայությունները գործիքային էկոհամակարգի մաս են կազմում։ Google Docs-ի, Google Forms-ի, Google Presentations-ի և Sites-ի նման հարթակների օգտագործումը նպաստում է ուսուցման վերարտադրողական մոդելից կոնստրուկտիվիստականի անցմանը, որում սովորողները ոչ միայն պասիվ են օգտագործում տեղեկատվությունը, այլև համատեղ կառուցում են գիտելիքներ: Վիրտուալ «Padlet» գրատախտակը և «LearningApps» տիպի գործիքները թույլ են տալիս կազմակերպել ուսուցումը միկրո նախագծերի, ինտերակտիվ առաջադրանքների և տեսողական սցենարների ձևաչափով, ինչը ուժեղացնում է մոտիվացիան և աջակցում ուսուցման բազմամոդալությանը (տեսողական, բանավոր, կինեսթետիկ): «OnlineTestPad» և «Simpoll» հարթակները ապահովում են ձևավորող գնահատում՝ թույլ տալով հետևել նյութի յուրացման դինամիկային և արագորեն շտկել կրթական գործընթացը:
Նշանագիտության տեսանկյունից թվային կրթական հարթակները հանդես են գալիս որպես բազմամակարդակ նշանային համակարգեր, որոնցում գիտելիքը ներկայացվում է ոչ միայն տեքստի, այլև տեսողական, պատկերագրական, տարածական և ինտերակտիվ կոդերի միջոցով։ Google ծառայությունների ինտեռֆեյսերը՝ Padlet-ը և LearningApps-ը, ձևավորում են «տեսողական քերականության» հատուկ տեսակ, որտեղ իմաստը ստեղծվում է տեքստի, պատկերի, հիպերհղման և գույնի համադրության միջոցով:
Այս գործիքների օգտագործումը նպաստում է մուլտիմոդալ գրագիտության զարգացմանը, քանի որ սովորողները ի վիճակի են դառնում մեկնաբանել և ստեղծել հաղորդագրություններ տարբեր խորհրդանշական ձևերով: Նշանագիտության տեսանկյունից կարևոր է նաև այն, որ թվային հարթակները ձևավորում են նոր կրթական խոսույթ, որում ուսուցումը հասկացվում է որպես նշանների, միջերեսների և սոցիալական պրակտիկայի փոխազդեցության գործընթաց, այլ ոչ թե որպես տեղեկատվության գծային փոխանցում:
Հանդիպման վերջում մասնակիցները հատկապես ընդգծեցին դասախոսության գործնական ուղղվածությունը, թվային գործիքների կիրառական բնույթը և դրանց անմիջական կիրառելիությունը ինչպես ուսումնական, այնպես էլ ապագա մասնագիտական գործունեության մեջ։ Բանախոսները շնորհակալական խոսքեր հղեցին կազմակերպիչներին և ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսներին։