2025 թվականի սեպտեմբերի 9-ից դեռ խոսվում էր ՀՀ-ում վիզաների ազատականացման մասին։ Նոյեմբերի 5-ին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների Հայաստան այցի ընթացքում հայկական կողմին պաշտոնապես փոխանցվեց ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այս մասին տեղեկանում ենք Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքից։ Օրեր առաջ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը «Լուրերի» հետ իր զրույցում նշել է, որ այս գործընթացը միտված է ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների սերտացմանը։ Նա նաև ընդգծել է, որ կան պահանջներ՝ մարդկանց անվտանգ տեղաշարժի և իրավունքների ապահովմանն ուղղված։ Սարագոսիի կարծիքով Հայաստանի իշխանություններից, հայ հասարակությունից և հաստատությունների արդյունավետ աշխատանքից է կախված, թե որքան ժամանակ կպահանջվի վիզաների ազատականացման համար։ Բարեփոխումները պետք է լինեն խորքային, կայուն դրանք պետք է ներառեն ոչ միայն իրավական փոփոխություններ, այլ նաև դրանց գործնական կիրառությունը», — նշել է նա:
Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների շրջանում անցկացրած հարցման արդյունքում պատասխանողների 56․6 տոկոսը ամբողջությամբ կողմ է այս գործընթացի իրականացմանը։ Նրանցից շատերը (94,3 տոկոսը) նշում են, որ ԵՄ երկրներ այցելելու իրենց նպատակը զբոսաշրջությունն է, երկրորդ տեղը զբաղեցնում է կրթությունը, իսկ դրան հաջորդում է աշխատանքը։ Պատասխանողների 49․1 տոկոսը նշում է, որ առաջիկա երեք տարիների ընթացքում սպասում են վերջնական ազատականացման։
Մենք փորձեցինք կապ հաստատել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի հետ: Ի պատասխան՝ նշեցին սակայն մեր հարցումները արդյունքը միայն եղավ այն, որ նրանք նշեցին, տեղեկությունը, որ կարող են տալ, արդեն իսկ հասանելի է իրենց կայքում։ Մասնավորապես մեր այն հարցին թե ո՞ր փուլում է գտնվում ներկա պահի դրությամբ ծրագրի իրականացումը, որևէ պատասխան չտվեց։
Մենք փորձեցինք կապ հաստատել մի շարք տուրիստական գործակալությունների հետ հասկանալու համար, թե այս գործընթացը ինչպես կազդի իրենց գործունեության, ինչպես նաև ավիատոմսերի արժեքների տատանման վրա։
«Դոլչե թրեվլ» գործակալությունից մեզ պատասխանեցին, որ վիզաների ազատականացումը չի ազդի ավիատոմսերի հնարավոր թանկացման վրա, ավելին՝ միայն առավելություններ կստեղծի զբոսաշրջային գործակալությունների համար և ավելի շատ մարդիկ կդիմեն իրենց։
«Գո թրեվլ» ընկերությունից պատասխանեցին, որ այս գործընթացը իրականում դրական ազդեցություն կունենա՝ օրինակ բերելով ԱՄԵ վիզների դուրս բերումը, և նշեցին, որ ինչպես այդ դեպքում, այդպես էլ հիմա տոմսերը չեն թանկանա։ Շատ տարբերություններ գնային առումով չեն սպասվում։
«TLS» ընկերությունները հիմա նախապես վճարումներ են ուզում, իսկ ազատականացումից հետո այդ այդ կենտրոններին չեն վճարի,- պատասխանեց ներկայացուցիչը։
Մի շարք ընկերություններ, որոնք չցանկացան նշել իրենց անունները, նույնպես հայտնեցին, որ դրական փոփոխություններ են սպասվում։
Հաջորդ կազմակերպությունը, որի հետ զրուցեցինք, Wizz Air ընկերությունն էր։ Վերջինս տրամադրում է ավիաուղիների ցածր գնային սանդղակ դեպի ԵՄ երկրներ։ Օրինակ՝ դեպի Հռոմ ուղևորները կարող են տոմս գնել՝ սկսած ընդամենը 20000 դրամից։ Հարցումներից տպավորություն է ստեղծվում, որ հասարակության որոշ զանգված հակված է կարծելու՝ այս մատչելի գները կփոխվեն կտրուկ, երբ տեղի ունենա ԵՄ վիզաների ազատականացումը։ Այս և այլ հարցերի պատասխանները հստակեցնելու համար Wizz Air ընկերությանը հարցրինք իրենց գնային քաղաքականության մասին, և թե ինչպես կազդի ԵՄ վիզաների ազատականացումը տոմսերի գնային քաղաքականության վրա և ինչպիսի փոփոխություններ կկրի շուկան։ Ընկերությունից մեզ պատասխանեցին, որ ընդհանուր առմամբ վիզայի ազատականացումը կարևոր գործոններից մեկն է, որ կարող է ազդել ճանապարհորդության պահանջարկի վրա՝ դարձնելով վերջինիս հասանելիությունը ավելի հեշտ ու կանխատեսելի: Երբ վիզայի պահանջները վերացվում են, շուկաները հաճախ աճ են գրանցում․ « Ավելի շատ մարդիկ են ընտրում ճանապարհորդել, ուղևորները կարող են ավելի ինքնաբուխ կերպով ամրագրումներ կատարել, ավելի վաղ պլանավորել ուղևորությունները՝ իմանալով, որ վիզա անհրաժեշտ չէ։ Թեև պահանջարկի աճը ժամանակի ընթացքում կարող է ավիաընկերություններին ստիպել՝ վերանայելու երթուղիների պլանավորումը կամ գինը, մենք չենք կանխատեսում մեր տոմսերի գների էական կամ ուղղակի փոփոխություն մասնավորապես ՀՀ քաղաքացիների համար։ Գնագոյացումը ձևավորվում է ավելի լայն գործոնների համադրությամբ, ներառյալ շուկայի ընդհանուր դինամիկան, շահագործման ծախսերը, սեզոնայնությունը և մրցակցությունը»։
Առկա վիճակագրությունը և կազմակերպությունների տեղեկությունները ցույց են տալիս, որ գործընթացը կարող է ազդել ճանապարհորդության և զբոսաշրջության ոլորտի գործունեության վրա, սակայն ներկայումս դրանք չեն վերաբերվի գների աճին: