04.17.2026
Կատեգորիա
ՏՏ
Տնտեսություն
թվային վճարում

Հայաստանում թվային վճարային համակարգերը վերջին տարիների ընթացքում դարձել են առօրյայի անբաժանելի մաս։ Օգտատերերը հաճախ օգտագործում են Idram, EasyPay և Telcell Wallet հավելվածները՝ կոմունալ վճարումներ կատարելու, բջջային հեռախոսի  լիցքավորման և առցանց գնումներ իրականացնելու համար։ Այս համակարգերը օգտատերերին թույլ են տալիս հեշտությամբ կառավարել իրենց ֆինանսները՝ առանց դրամարկղերում կամ բանկերում հերթ կանգնելու։ 

Սակայն 2026 թվականի փետրվարի 1-ից Idram-ը հայտարարեց, որ այլևս հնարավոր չէ վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» և «Տելեկոմ Արմենիա» օպերատորների ծառայությունների համար, ինչը անմիջապես ազդեց օգտատերերի առօրյայի վրա և առաջացրեց նոր պահանջներ՝ այլընտրանքային լուծումներ գտնելու համար։

EasyPay մարքեթինգի տնօրեն Տիգրան Պարսեղյանը նկատում է, որ թվային վճարումների շուկան Հայաստանում ճկուն է, և անգամ համագործակցության դադարեցման պայմաններում շուտով կգտնի այլընտրանքային լուծումներ՝ շարունակելով ապահովել կայուն և հարմարավետ ծառայություններ օգտատերերի համար։ Նրա դիտարկմամբ՝ օգտատերերը սովորաբար արագ հարմարվում են փոփոխություններին՝ գտնելով այլ հարթակներ կամ օգտագործելով նոր հավելվածներ, ինչը նպաստում է շուկայի առողջ մրցակցությանը։ Վճարային հարթակների և օպերատորների համագործակցության վերջին փոփոխությունները ցույց են տալիս, որ խնդիրները պայմանավորված են ոչ թե տեխնիկական խափանումներով, այլ ֆինանսական և փոխշահավետության տարաձայնություններով։ Շուկան արագ կողմնորոշվում է՝ առաջարկելով այլընտրանքային լուծումներ, ներառյալ բանկային հավելվածների և նոր վճարային ծառայությունների զարգացում, ինչը հնարավորություն է տալիս մոտ ապագայում բարելավել ծառայությունների որակը և ապահովել թվային վճարումների շարունակականությունը։

Idram-ի մամուլի ծառայությունը նշել է, որ միջնորդավճարները վճարվում են օպերատորների կողմից և նախատեսված են ծածկելու գործառնական ծախսերը՝ էլեկտրոնային փողի թողարկում, գործարքների տեխնիկական սպասարկում, տեղեկատվական անվտանգություն, տերմինալների սպասարկում և կանխիկ գումարի հավաքագրում։ Օպերատորների վերջին պահանջը՝ կտրուկ նվազեցնել Idram-ին վճարվող միջնորդավճարները, տնտեսապես անընդունելի էր, ուստի Idram-ը մերժեց դրանք՝ միևնույն ժամանակ բաց լինելով փոխշահավետ համաձայնության համար և պատրաստ լինել վերսկսել համագործակցությունը՝ պահպանելով փոխշահավետ պայմաններ և հաճախորդների հարմարավետությունը։

Օգտատերերի արձագանքները ցույց են տալիս, որ փոփոխությունները զգալի ազդեցություն ունեն առօրյայի վրա։ Մարդիկ ստիպված են ավելի ուշադիր ընտրել վճարային հարթակներ, ուսումնասիրել այլընտրանքային լուծումներ և հարմարվել նոր պայմաններին, ինչը խթանում է նոր տեխնոլոգիաների կիրառումը և ավելի ինտեգրացված վճարային լուծումների զարգացումը շուկայում։

Տիգրան Պարսեղյանի դիտարկմամբ՝ նման փոփոխությունները սովորաբար համարվում են շուկայի զարգացման բնական ընթացք՝ հիմնված ընկերությունների շահերի և մրցակցային տրամաբանության վրա։ Այս իրավիճակը խթանում է ավելի նոր և զարգացած լուծումների ներդրումը՝ ապահովելով կայուն և անվտանգ թվային միջավայր օգտատերերի համար։ Վերլուծաբանները նշում են, որ նման իրավիճակները հաճախ առաջացնում են նոր հնարավորություններ՝ ինչպես վարկային, այնպես էլ կանխիկ վճարումների ինտեգրման ոլորտում։ Բանկային հավելվածների և նոր վճարային ծառայությունների զարգացումը նպաստում է թվային շուկայի ընդլայնմանը, իսկ օգտատերերի հարմարվողականությունը երկարաժամկետ հեռանկարում բարելավում է ծառայությունների հասանելիությունը և որակը։

Փորձը ցույց է տալիս, որ նման իրադարձություններ կարող են լինել կարճաժամկետ խոչընդոտներ, սակայն շուկայի ճկունությունը և նոր տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն են տալիս բարելավել ծառայությունների որակը։ Վերջին տարիների ուսումնասիրությունները փաստում են, որ օգտատերերի վստահության մակարդակը բարձր է, երբ վճարային հարթակները համատեղ են գործում, և ցանկացած փոփոխություն շուկայի գործիքների և հավելվածների ներուժի նոր հնարավորություններ է բացում։ Այս իրադարձությունը վերստին հիշեցնում է, որ թվային վճարումների ոլորտը Հայաստանում շարունակում է զարգանալ, և օգտատերերը պետք է պատրաստ լինեն ընդունել նոր լուծումներ՝ շարունակելով օգտվել հարմարավետ և անվտանգ ծառայություններից։ Ակնհայտ է, որ երկարաժամկետ հեռանկարում շուկայի ճկունությունը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և մրցակցային տրամաբանությունը կապահովեն ոչ միայն ծառայությունների որակի բարելավում, այլև թվային վճարումների ամբողջ համակարգի կայունություն և օգտագործողների վստահություն։

Լիդա Չաչոյան