05.08.2026
Կատեգորիա
Ֆակուլտետային
ժուռֆակ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտներ Վարդուհի Պետրոսյանը եւ Դավիթ Ալավերդյանը որպես փորձագետներ Բրուսելում մասնակցել են IMS (International Media Support)-ի  կազմակերպած MERIT ֆորումի երկրորդ հատվածին: Օրակարգի հիմնական թեման թվային միջավայրում ապատեղեկատվության դեմ պայքարն էր եւ ԵՄ կարգավորումները։

Ֆակուլտետի դասախոսները հանդիպումներ են ունեցել նաև ԵՄ տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ, այցելել Բելգիայի Հանրային հեռուստատեսություն, ծանոթացել արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների եւ միջամտությունների դեմ պայքարի (FIMI) եվրոպական փորձին։