07.08.2026
Կատեգորիա
Ֆակուլտետային
ԵՊՀ
դիպլոմ

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման շրջանավարտներն այսօր ստացան ավարտական դիպլոմ։

Շնորհավորելով շրջանավարտներին դեկան Նաղաշ Մարտիրոսյանը մասնավորապես նշեց․

«Բարի ճանապարհ և լուսավոր ընթացք, սիրելի՜ շրջանավարտւներ։ Թող ձեր յուրաքանչյուր հրապարակում մի փոքր ավելի ազնիվ, ավելի գիտակից և ավելի մարդասեր դարձնի մեր իրականությունը։

Մաղթում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի անունը մարդիկ հիշեն ոչ թե աղմկոտ հրապարակումների, այլ վստահելի աշխատանքի համար»։

Շրջանավարտներին ողջույնի խոսք ասաց նաև ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի նախագահ Անահիտ Պարզյանը։

«Սիրելի՜ շրջանավարտեր, դուք ավարտում եք համալսարանը մի ժամանակաշրջանում, երբ աշխարհն ավելի արագ է փոխվում, քան երբևէ։ Արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաները և նոր հարթակները փոխում են լրագրության դեմքը։ Բայց կա մի բան, որը երբեք չի փոխվելու․ աշխարհի ցանկացած տեխնոլոգիայից ավելի արժեքավոր է մարդու ձայնը, հետաքրքրասիրությունն ու խիզախությունը։ Մի վախեցեք փոփոխություններից։ Հավատացեք ձեր ձայնին, պատմեք կարևոր պատմություններ, տվեք դժվար հարցեր և երբեք մի դադարեք սովորել։ Եվ հիշեք՝AI-ն կարող է օգնել գրել լուրերը, բայց միայն դուք կարող եք փոխել մարդկանց կյանքերը ձեր պատմություններով։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում համարձակություն՝ ստեղծելու այն աշխարհը, որի մասին այսօր միայն երազում եք»: