ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի սիրելի ուսանողներ,
Շնորհավորում եմ նոյեմբերի 17-ի՝ ուսանողների միջազգային օրվա առիթով։
Վստահ եմ՝ ձեր ընտրած ոլորտում միշտ առաջինն եք լինելու կամ՝ առաջիններից մեկը։
Մեդիադաշտն այսօր լուրջ փոխակերպումներ է ապրում, իսկ մեր մասնագիտությունը ապրում է իր յուրատեսակ ոսկե դարը։
Ալգորիթմների, արհեստական բանականության, արագ սպառվող կոնտենտի և տեղեկատվական աղմուկի դարաշրջանում շատերին կարող է թվալ, թե լրագրողի դերը նվազում է։ Իրականում տեղի է ունենում ճիշտ հակառակը։
Ձեր առաքելությունը շատ ավելին է լինելու, քան պարզապես լրատվություն ապահովելը։ Դուք օգնելու եք մարդկանց տեսնելու իրականությունը և կողմնորոշվելու տեղեկատվական քաոսի մեջ։
Գիտեմ, համոզված եմ՝ ձեզ համար միշտ թանկ է լինելու ստորագրության պատիվը։
Վայելեք ձեր ուսանողական տարիների ամեն ակնթարթը, ստեղծեք, սխալվեք, սովորեք և վերափոխեք մեր լրատվադաշտը։
Մաղթում եմ, որ բոլոր միջավայրերում միշտ լսելի լինեք՝ շրջապատված ջերմությամբ ու սիրով, ինչպես ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Նաղաշ Մարտիրոսյան