09.22.2025
76
Կիսվել
UniLife-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ստեղծած հաղորդումն է, որը լուսաբանում է համալսարանական կյանքի ամենահետաքրքիր և կարևոր կողմերը։
Ի՞նչ է UniLife-ը
UniLife-ը ոչ միայն հաղորդաշար է, այլ՝ փորձ ուսանողների աչքերով ներկայացնելու ԵՊՀ-ն՝ իր բազմազան ստորաբաժանումներով, կրթական ծրագրերով, միջոցառումներով, նախաձեռնություններով և առօրյա կյանքով։
Ի՞նչ կգտնես այստեղ
- հարցազրույցներ դասախոսների ու ուսանողների հետ
- համալսարանական միջավայրի վերլուծություն
- նորությունների և իրադարձությունների լուսաբանում
- հետաքրքիր պատմություններ ԵՊՀ-ից
Սա հաղորդում է ուսանողներից ուսանողների համար, բայց նաև՝ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են կրթությամբ, համալսարանական մշակույթով ու զարգացմամբ։