01.12.2026
Կատեգորիա
Գիտություն

Դո՞ւք էլ եք Ամանորին մտածել, որ տոնի հանդեպ մարդկանց վերաբերմունքը փոխվել է։ Փորձե՞լ եք հասկանալ՝ ինչու։

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ականները Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտ, դասախոս, Տարածքային ուսումնասիրությունների և զարգացման լաբորատորիայի հետազոտող Արմինե Ղալամդարյանի հետ զրույցի ընթացքում պարզել են այս հարցերի պատասխանները։ Մարինան և Նարեն Արմինեի հետ խոսել են նաև գիտությունից, ոլորտի դժվարություններից ու ոչ միայն։ Զրուցակիցները նաև մատնանշել են, թե ինչ դեր ունեն ֆակուլտետն ու Ուսանողական գիտական ընկերությունը գիտության նկատմամբ հետաքրքրություն ձևավորելու գործում։

«Գիտանկյուն»-ը նկարահանվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ՝ Inno Media ուսանողական առցանց մեդիահարթակի ու Armenpress լրատվական գործակալության հետ համատեղ։ Տեսանյութի կադրերն օգտագործելիս լրատվամիջոցների ու ՈւԳԸ-ի էջերը նշելը պարտադիր է։

Մարինա Մկրտչյան
Նարե Շավինյան