03.03.2026
Կատեգորիա
Գիտություն
1
Կիսվել
Գիտանկյունի նոր թողարկման հյուրը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ և դասախոս Ծաղիկ Միքայելյանն է։
Ծաղիկի հետ զրույցը հնարավորություն է՝ տեղեկանալու, թե ինչ դժվարությունների են բախվում հոգեբանության ոլորտն ընտրած հետազոտողները գիտական կարիերայի մեկնարկին, ինչ ներքին դիմացկունություն է պահանջվում երիտասարդ հետազոտողից հոգեբանական գիտությամբ զբաղվելիս և արդյոք հնարավոր է պահպանել գիտական օբյեկտիվությունը զգայուն թեմաներ ուսումնասիրելիս։
«Գիտանկյուն»-ը նկարահանվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ՝ Իննոմեդիա ուսանողական առցանց մեդիահարթակի ու Արմենպրես լրատվական գործակալության հետ համատեղ։ Տեսանյութի կադրերն օգտագործելիս լրատվամիջոցների ու ՈւԳԸ-ի էջերը նշելը պարտադիր է։