03.13.2026
Կատեգորիա
ՏՏ

Արհեստական բանականությունը փոխում է աշխատաշուկայի կառուցվածքը՝ ներթափանցելով գրեթե բոլոր մասնագիտությունների ոլորտներ։ Թարգմանչական գործունեությունը ևս բացառություն չէ։ Հաղորդման ընթացքում անդրադարձել ենք, թե ինչպես են ժամանակակից ԱԲ գործիքները վերափոխում թարգմանիչների աշխատանքային գործընթացը, ինչ նոր հնարավորություններ են բացվում և ինչ մարտահրավերներ են առաջանում մասնագիտական համայնքի համար։

Հաղորդման շրջանակում զրուցել ենք նաև գրական թարգմանչի հետ, ով ներկայացրել է ոլորտի առանձնահատկությունները՝ խոսելով հատկապես գրական տեքստերի թարգմանության դեպքում առաջացող խոչընդոտների մասին։ Նա անդրադարձել է արհեստական բանականության կիրառելիության սահմաններին՝ ընդգծելով, որ գեղարվեստական տեքստերում կարևոր են ենթատեքստը, ոճը, մշակութային շերտերը և հեղինակային ձայնը, որոնք դեռևս դժվար են ամբողջությամբ փոխանցվում ալգորիթմների միջոցով։