Լիլիթ Ապրեսյանը զրուցում է իր ավագ գործընկերոջ՝ Առաջին ալիքի պրոդյուսեր, սցենարիստ և խմբագիր Գոռ Պետրոսյանի հետ «Ծնողական ժողով» հաղորդաշարի թիմում իրենց համատեղ փորձառության և աշխատանքային սկզբունքների մասին: Զրույցը պրոֆեսիոնալ թեմաների շուրջ է՝ տեղ-տեղ համեմված ինստագրամյան թրենդներով։
«Մասնագիտարանը» ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների նախագիծն է, որն իրականացրել են «Երկխոսական ձևաչափերը հեռուստատեսությունում» դասընթացի շրջանակում: Դասախոս Աննա Ավանեսյանի հետ գաղափարը մշակել են ֆակուլետում, նկարահանել և մոնտաժել՝ Հանրային հեռուստաընկերությունում՝ պրոֆեսիոնալ թիմի աջակցությամբ... Սա գործընկերային զրույց է՝ փորձի և ուսումնառության խաչմերուկում, որտեղ մասնագիտությունը ներկայացվում է ոչ թե սահմանումներով, այլ կենդանի աշխատանքային փորձառությամբ: