Նազելի Ավագյանի զրուցակիցը Առաջին ալիքի «Մեդիա ակադեմիայի» գործադիր տնօրեն, հանրային խոսքի մասնագետ Հրաչուհի Ութմազյանն է... Զրույցը խոսելու, լսելու և լռելու հմտությունների մասին է, ինչպես նաև այն ճանապարհի, որը սկսվում է մեդիակրթությունից և շարունակվում եթերում:
«Մասնագիտարանը» ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների նախագիծն է, որն իրականացրել են «Երկխոսական ձևաչափերը հեռուստատեսությունում» դասընթացի շրջանակում: Դասախոս Աննա Ավանեսյանի հետ գաղափարը մշակել են ֆակուլետում, նկարահանել և մոնտաժել՝ Հանրային հեռուստաընկերությունում՝ պրոֆեսիոնալ թիմի աջակցությամբ... Սա գործընկերային զրույց է՝ փորձի և ուսումնառության խաչմերուկում, որտեղ մասնագիտությունը ներկայացվում է ոչ թե սահմանումներով, այլ կենդանի աշխատանքային փորձառությամբ: