04.15.2026
Կատեգորիա
Հասարակություն

Ուրախ ենք ձեզ ներկայացնել  ԵՊՀ-ի և ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ մի նախաձեռնություն, որի շրջանակներում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների օգնությամբ InnoMedia ուսանողական, փորձատարական առցանց TV-ի հարթակով սկիզբ դրեցինք «Հարցին՝ փորձով» հաղորդումների շարքին։ Այն նվիրված է վերարտադրողական առողջության հիմնահարցերին և ունի երիտասարդությանն իրազեկելու նպատակ։ 

Հաղորդման առաջին հյուրը  հոգեբան Լիլիթ Բաղդասարյանն է։

Հղիություն, մայրություն և հուզական աշխարհ. ինչի՞ միջով է անցնում կինը: Հղիությունը ոչ միայն ֆիզիկական, այլև խորապես հոգեբանական փուլ է, որի ընթացքում փոխվում են մարմինը, մտածողությունը, զգացմունքները և աշխարհընկալումը:

Հղիության փուլերը և ապագա ծնողի էմոցիոնալ փոփոխությունները Ներքին ապրումները և հոգեբանական աշխատանքի կարևորությունը Ինչպե՞ս սկսել կապ հաստատել երեխայի հետ դեռ հղիության ընթացքում։

Դիտեք տեսանյութը և ստացեք պարզ, բայց կարևոր բացատրություններ, որոնք կօգնեն ավելի գիտակցված և հանգիստ անցնել այս յուրահատուկ շրջանը:

Արևիկ Արզումանյան
Սաթենիկ Ավետիսյան