04.15.2026
Կատեգորիա
Գիտություն

«Գիտանկյուն»-ը հյուրընկալել է Մանէ Աղաջանեանին։

«Գիտանկյուն» հաղորդաշարի նոր թողարկման կենտրոնում լեզվաբանությունն ու գիտական առաջին քայլերն են:

Այս անգամ հաղորդման հյուրն է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ Մանէ Աղաջանեանը:

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներ Մարինե Զոհրաբյանն ու Ալբինա Խանզրատյանը հյուրի հետ զրույցում անդրադարձել են կարևոր ու արդիական թեմաների.

🔹 Ի՞նչ հնարավորություններ են ընձեռվում գիտության ոլորտ մուտք գործող երիտասարդ լեզվաբաններին:

🔹 Ինչպե՞ս է ձևավորվում բանասիրական կրթություն ստացող ուսանողի գիտական հետաքրքրությունը:

🔹 Ի՞նչ նշանակություն ունի Խ. Աբովյանի գրաբարագիր ժառանգության ուսումնասիրությունը լեզվաբանության զարգացման համար: 

«Գիտանկյուն»-ը պատրաստվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ՝ «Իննո մեդիա» (InnoMedia TV) ուսանողական առցանց մեդիահարթակի և «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համատեղ: