04.15.2026
Կատեգորիա
Հասարակություն
1
Կիսվել
Ի՞նչ է կատարվում հեռուստատեսային տաղավարներում, երբ լույսերն անջատվում են, և ինչպե՞ս է ստեղծվում այն մթնոլորտը, որը մենք զգում ենք էկրաններից այն կողմ։
«Մասնագիտարան» նախագծի հերթական թողարկմանը բացահայտում ենք հեռուստատեսության ամենաառանցքային, բայց հաճախ «անտեսանելի» կողմերից մեկը՝ ձայնը։
Այս էպիզոդում. Վերջերս Հանրայինի թիմին որպես «Սպասիր ինձ» հաղորդաշարի կրկնօրինակող միացած Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Գոռ Գևորգյանի հետ զրույցում Առաջին ալիքի փորձառու ձայն և խմբագիր Մեսրոպ Առաքելյանը պատմում է մասնագիտական նրբությունների և հեռուստատեսային «խոհանոցի» մասին։ Մտերմիկ զրույց մասնագիտական վերելքների, մարդկային պատմությունների և այն ամենի մասին, ինչը մնում է կադրից դուրս։