04.15.2026
Կատեգորիա
Գիտություն

«Գիտանկյուն»-ի այս թողարկման հյուրը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտ Միքայել Չոբանյանն է, ում մասնագիտական ուղին սկսվել է Քիմիայի ֆակուլտետից։ Երիտասարդ հետազոտողի հետ զրույցը հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու նյութագիտության ոլորտում նրա իրականացրած արդիական հետազոտություններին, այլև տեսնելու ու ոգեշնչվելու, թե ինչպես կարելի է դեռ բակալավրիատի տարիներից զբաղվել գիտությամբ և տպագրվել միջազգային գիտական ամսագրերում։ Միքայելը զրույցի ընթացքում պատասխանել է նաև բլից հարցերի։ Դրանց կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված տեսանյութում, իսկ ամբողջական զրույցը հասանելի է մեկնաբանություններում տեղադրված հղումով։

«Գիտանկյուն»-ը նկարահանվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ՝ Իննոմեդիա ուսանողական առցանց մեդիահարթակի ու Արմենպրես լրատվական գործակալության հետ համատեղ։ 

Մարինա Մկրտչյան
Նարե Շավինյան