Ի՞նչ է տեղի ունենում այնտեղ, որտեղ միախառնվում են ստեղծագործական միտքը, լրագրողական հոտառությունն ու խմբագրական սուր հայացքը։
«Մասնագիտարան» նախագծի այս թողարկմանը հյուրընկալել ենք Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդաշարի սցենարիստ և լրագրող Դիանա Զաքարյանին։ Անի Հարությունյանի հետ նրանք փորձում են վերհանել հեռուստատեսային աշխատանքի երեք հիմնասյուները.
🔹 Սցենար. Ինչպե՞ս կառուցել հաղորդման կմախքը, որ դիտողը շարունակի հետևել։
🔹 Լրագրություն. Ինչպե՞ս գտնել այն պատմությունը, որը կգրավի հեռուստադիտողին։
🔹 Խմբագրում. Ինչպե՞ս զտել ավելորդն ու ստանալ կատարյալ վերջնարդյունք։
Զրույցն ընթանում է «Եղել է, չի եղել» անկեղծ ձևաչափով՝ ներկայացնելով մասնագիտական այն բարդությունները, որոնց մասին չեն գրում դասագրքերում։
📌 Նախագծի հեղինակներ՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրոսներ
📌 Ղեկավար՝ դասախոս, հեռուստահաղորդահավար Աննա Ավանեսյան
📌 Համագործակցությամբ՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության