06.02.2026
Կատեգորիա
Հասարակություն
5
Կիսվել
«Երևանյան նյուզռում»-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի ուսանողների քննական, ավարտական աշխատանքն է «Երևանյան նյուզռում» ոչ ֆորմալ դասընթացի շրջանակում:
Սա ոչ ֆորմալ կրթության և պրակտիկ աշխատանքի համադրություն է, որտեղ թե՛ տաղավարում, և թե՛ ռեպորտաժների հեղինակների դերում մեր ուսանողներն են:
Նախագիծն իրականացվել է Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցության արդյունքում։
Դասախոս՝ Տաթև Դանիելյան (Հանրային ՀԸ քաղաքական հաղորդումների բաժնի գլխավոր խմբագիր, մեկնաբան):
Թողարկման ընթացքում անդրադառնում ենք հետևյալ թեմաներին․
- Բուլլինգ և կիբերբուլլինգ. թվային և իրական հարթակների վտանգները:
- Էկրանային կախվածություն. ինչպե՞ս են գաջեթները փոխում երեխաների առօրյան:
- Ուսման վարձեր. փոփոխությունների ազդեցությունը ուսանողների և դասախոսների աչքերով:
- Լեզվական պատնեշներ թե՞ հնարավորություն. թուրքերենի և ադրբեջաներենի ուսուցումը հայաստանյան դպրոցներում:
- Զբաղվածության հարցը. գործազրկության խնդիրն ու իրականությունը Ստեփանավանում: