06.02.2026
Կատեգորիա
Այլ

Ինչպե՞ս է ձևավորվում վստահելի տեղեկատվությունը, երբ արագությունն ու տեխնոլոգիաները մշտապես փոխում են աշխատանքային պայմանները։

«Մասնագիտարան» հաղորդաշարի այս թողարկմանը հյուրընկալել ենք Առաջին ալիքի «Հարևաններ» հաղորդաշարի համահեղինակ, թարգմանիչ Մարո Թարվերդյանին։ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստաժուռնալիստիկա» մագիստրոսական ծրագրի ուսանող Ասյա Գևորգյանի անցկացրած զրույցի առանցքում միջազգային և հատկապես Հայաստանի հարևան երկրների լուրերին առնչվող հարցերն են, տեղեկատվական զտումն ու ժամանակակից հեռուստատեսության մարտահրավերները:

«Մասնագիտարանը» ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական կրթական ծրագրի ուսանողների նախագիծն է, որն իրականացրել են «Երկխոսական ձևաչափերը հեռուստատեսությունում» դասընթացի շրջանակում: Դասախոս Աննա Ավանեսյանի հետ գաղափարը մշակել են ֆակուլետում, նկարահանել և մոնտաժել՝ Հանրային հեռուստաընկերությունում՝ պրոֆեսիոնալ թիմի աջակցությամբ...
Սա գործընկերային զրույց է՝ փորձի և ուսումնառության խաչմերուկում, որտեղ մասնագիտությունը ներկայացվում է ոչ թե սահմանումներով, այլ կենդանի աշխատանքային փորձառությամբ: