ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներ Նարե Շավինյանն ու Մանե Հայրապետյանը «Գիտանկյունի» շրջանակում զրուցել են Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դասախոս, ԵՊՀ օտարերկրյա սովորողների կրթության կազմակերպման բաժնի վարիչի տեղակալ Գրիշա Գասպարյանի հետ։
Թեև «Գիտանկյունի» հյուրերը սովորաբար ԵՊՀ ասպիրանտներն ու հայցորդներն են, այս թողարկման հյուրն արդեն բանասիրական գիտությունների թեկնածու է։ Գրիշա Գասպարյանի հետ զրույցը կարող է օգնել՝ պատկերացնելու, թե լեզվաբանությանն առնչվող ինչպիսի թեմաներ կարող են դառնալ գիտական ուսումնասիրության առարկա և ինչպես են դրանք երբեմն հատվում այլ ոլորտների հետ՝ ձևավորելով նոր հետաքրքրություններ․ հետազոտողի ուսումնասիրությունների շրջանակում են նաև մեդիան և հաղորդակցությունը։
Զրույցի ընթացքում ՈՒԳԸ անդամներն անդրադարձել են հետազոտողի գիտական ճանապարհին, ինչպես նաև քննարկել ոչ բռնի հաղորդակցության վերաբերյալ նրա վերջին հետազոտությանը։
Հեղինակներ՝ Նարե Շավինյան, Մանե Հայրապետյան
---------------------
«Գիտանկյուն»-ը նկարահանվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ՝ Իննոմեդիա ուսանողական առցանց մեդիահարթակի ու Արմենպրես լրատվական գործակալության հետ համատեղ։ Տեսանյութի կադրերն օգտագործելիս լրատվամիջոցների ու ՈՒԳԸ-ի էջերը նշելը պարտադիր է։