06.16.2026
Կատեգորիա
Այլ
3
Կիսվել
Ինչպե՞ս է ստեղծվում կատարյալ պատկերը և ի՞նչ է մնում հեռուստադիտողի հայացքից դուրս: «Մասնագիտարանի» այս թողարկմանը հանդիպել են երկու գործընկերներ, ովքեր տեսախցիկի լեզվին տիրապետում են կատարելապես:
Այս էպիզոդում «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի ուսանող, Հանրային հեռուստաընկերության օպերատոր Արթուր Օրդոյանը զրուցում է Առաջին ալիքի բեմադրող օպերատոր Տիգրան Մանկիկյանի հետ:
Սա անմիջական երկխոսություն է, որտեղ փորձն ու ուսումնառությունը հանդիպում են մեկ կադրում: Իմացեք ավելին օպերատորական արվեստի նրբությունների, հեռուստատեսային «խոհանոցի» և մասնագիտական գաղտնիքների մասին՝ անմիջապես վարպետներից: