Ինչպե՞ս են էկրանավորվում պարզ, հասարակ մարդկանց անկեղծ պատմությունները, և ինչպե՞ս է հաջողվում տեսախցիկի միջոցով փոխանցել սիրո, ընտանեկան արժեքների ու հակադիր բնավորությունների բախումների ողջ ներդաշնակությունը:
«Մասնագիտարանի» այս թողարկմանը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի 2026 թ. շրջանավարտ Էլեն Աղաջանյանի զրուցակիցը Առաջին ալիքի հանրահայտ և սիրված «Զանգակ-բամբակ» հաղորդաշարի պրոդյուսեր, սցենարիստ և նույն ֆակուլտետի շրջանավարտ Շողիկ Ղազարյանն է:
Այս էպիզոդում կլսեք անկեղծ զրույց այն մասին, թե ինչպես է ստեղծվում ամուսինների կյանքի, սիրո և միասին արարելու մասին պատմող հաղորդաշարը: Խոսել ենք լրագրության ոլորտն ընտրելու, ֆորսմաժորային իրավիճակներում կողմնորոշվելու և այն մասին, թե ինչպես ստացվեց, որ հաղորդման հերոսների համար իրական պսակադրություն կազմակերպվեց: