06.16.2026
Կատեգորիա
Այլ

Ինչպե՞ս է կառավարվում ուղիղ եթերի ամեն մի վայրկյանը, երբ սխալվելու իրավունք պարզապես չկա, և ի՞նչ տեղ կարող է ունենալ արհեստական բանականությունը ժամանակակից հեռուստառեժիսուրայում:

«Մասնագիտարանի» այս թողարկմանը «Հեռուստալրագրություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Ռոբերտ Մուրադյանը զրուցում է իր նախասիրած ոլորտի պրոֆեսիոնալի՝ Առաջին ալիքի «Առավոտ լուսո» հաղորդաշարի ռեժիսոր Արթուր Հարությունյանի հետ:

Այս էպիզոդում կլսեք դինամիկ ու բովանդակալից զրույց հեռուստատեսային ամենաբարդ ձևաչափերից մեկի՝ ուղիղ եթերի, վայրկյանների ընթացքում արագ ու անխրժել որոշումներ կայացնելու, վաղ առավոտյան աշխատանքային բարձր ռիթմին դիմանալու և մեդիայի ապագայի մասին: