ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ անդամներ Ալբինա Խանզրատյանն ու Մարինե Զոհրաբյանն այս անգամ Արմենպրեսի տաղավարում հյուրընկալել են տնտեսագիտության ոլորտի հետազոտող, Երևանի պետական և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների դասախոս, ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահ Մերի Փանոսյանին։
«Գիտանկյուն»-ի շրջանակում ՈՒԳԸ-ականները զրուցել են երիտասարդ հետազոտողի գիտական ճանապարհին ՈՒԳԸ-ի դերակատարության, ԵՊՀ ՈՒԳԸ առաջին իգական սեռի նախագահ լինելու փորձառության, ՀՀ հարկային համակարգի տնտեսական ու սոցիալական խնդիրների, գիտական աշխատանքի իրական դժվարությունների մասին։
«Գիտանկյուն»-ը նկարահանվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ՝ Inno Media ուսանողական առցանց մեդիահարթակի ու Armenpress լրատվական գործակալության հետ համատեղ։ Տեսանյութի կադրերն օգտագործելիս լրատվամիջոցների ու ՈւԳԸ-ի էջերը նշելը պարտադիր է։
ԳԻՏԱՆԿՅՈՒՆ | Մերի Փանոսյան
06.16.2026
Կատեգորիա
Գիտություն
4
Կիսվել