06.16.2026
Կատեգորիա
Գիտություն
2
Կիսվել
Գիտանկյունի 10-րդ թողարկման հյուրը ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Բաղումյանն է։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ականները հաղորդաշարի ամփոփիչ թողարկմանը Սիրանուշ Բաղումյանի հետ զրուցել են ոչ միայն կառույցի շրջանակում ուսանողներին ընձեռվող հնարավորությունների և ապագա ծրագրերի մասին, այլ նաև անդրադարձել երիտասարդ պատմաբանի գիտական ճանապարհին հանդիպող դժվարություններին։
«Գիտանկյուն»-ը նկարահանվում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ՝ Inno Media ուսանողական առցանց մեդիահարթակի ու Armenpress լրատվական գործակալության հետ համատեղ։ Տեսանյութի կադրերն օգտագործելիս լրատվամիջոցների ու ՈւԳԸ-ի էջերը նշելը պարտադիր է։