04.30.2025
փողոցային գրադարաններ

Ոմանք ասում են, թե գրքերն ապրում են, երբ մարդիկ կարդում են դրանք։ Այդ դեպքում ի՞նչ են անում Երևանի տարբեր փողոցներում դարսված գրքերը, որոնց գրեթե ոչ ոք չի դիպչում։ Այդ գրքերը ոչ թե վաճառվում, այլ կամաց-կամաց մաշվում ու կորչում են։

Մենք շրջեցինք քաղաքով՝ կանգնելով այն անկյուններում, որտեղ գրքերը չեն փայլում ցուցափեղկերում, չեն պահվում զգուշորեն դասավորված գրադարակներում։ Դրանք թողնված են անցումներում, նստարաններին, հին պատերի տակ՝ սպասելով, որ ինչ-որ մեկը կանգ կառնի, կբացի էջերը և կկարդա։ Բայց մարդիկ սովոր են չնկատել. նրանք շտապում են, շրջանցում, երբեմն ակամա դիպչում գրքերին, բայց չեն բացում։

Սակայն այս մոռացված գրքերում դեռ ապրում են պատմությունները՝ լուռ, բայց համառ, պատրաստ նրանց համար, ովքեր կընտրեն տեսնելը, կանգ առնելը ու կարդալը։ Մենք փորձեցինք լուսանկարել այդ լռությունը։

փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
փողոցային գրադարաններ
Ասպրամ Համբարձումյան
Լիանա Քարամյան