05.26.2025
Կատեգորիա
Դիմանկար

Մենք բացահայտում ենք Երևանի վարպետներին։

Նրանք մարդիկ են, որոնք իրենց կյանքի մեծ մասը նվիրել են մի մասնագիտության, մի արհեստի, մի գործի՝ ժամանակի ու քաղաքի հետ միաձուլվելով։ Այսօրվա Երևանը նրանց պատմության շնորհիվ է շնչում։

Մեր առաջին հերոսը Մոսո պապն է։
Արդեն կես դար՝ 50 տարի, նա ծաղիկ է վաճառում Ալեք Մանուկյան փողոցում։ Բայց Մոսո պապը միայն ծաղկավաճառ չէ։ Նա ապրում է արվեստով։

Երբևէ տեսե՞լ եք այգի, որ պարում է։ Մոսո պապը ստեղծել է հենց այդպիսին։ Իր կրպակի կողքին կառուցած փոքրիկ այգին ոչ միայն հանգստի անկյուն է անցորդների համար, այլև հիշեցում՝ թե ինչպիսի ներդաշնակությամբ կարող են միավորվել հայոց պարերն ու բնության հմայքը։

Նա պարել է, ստեղծել է, զարդարել է։ Իսկ այսօր՝ շարունակում է իր օրն անցկացնել մարդկանց ժպիտ պարգևելով՝ ծաղիկներով ու իր պարող այգով։

Սա մեր նոր շարքից առաջին պատմությունն է՝ «Երևանի վարպետները»։
Մնացե՛ք մեզ հետ՝ բացահայտելու քաղաքի սրտում ապրող լեգենդներին։

Մանե Խանդանյան
Արինա Վարդերեսյան
Արևիկ Արզումանյան
Ալինա Սաակյան